Մատչելիության հղումներ

Դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու կամ նրա նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունների վերաբերյալ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17-ին:

Այսօր ավելի վաղ դատարանը հրապարակեց իր որոշումը նախկին նախագահի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժելու մասին:

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG