Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը անհապաղ վերացնելու միջնորդությունը: Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հրապարակեց որոշման ներածական և եզրափակիչ մասերը:
Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել սեպտեմբերի 12-ին, նույն օրը վերսկսվել էր Հայաստանի երկրորդ նախագահի և մյուս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը: Քոչարյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ կալանքից ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշման վրա։
Շենգավիթի դատարանի շենքի դիմաց, որտեղ անցկացվում է դատական նիստը, հավաքված են նախկին նախագահի աջակիցները և ընդդիմախոսները:
Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:
Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից:
Տե՛ս նաև այստեղ