Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարող է օգտագործել նավթի ռազմավարական պաշարները. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ամերիկյան շուկայում նավթամթերքի հնարավոր պակասորդից խուսափելու համար կարող է թույլատրել վառելիքի ռազմավարական պաշարների օգտագործումը: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր էջում անցած գիշեր` մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառույցների դեմ հարձակումը:

Թրամփը նաև ակնարկել է՝ Վաշինգտոնում տեղյակ են, թե ովքեր են հարձակման իրական մեղավորները, սակայն Միացյալ Նահանգները կոնկրետ գործողությունների կդիմի միայն այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրապարակեն հարձակումների հետաքննության նախնական արդյունքները:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն համոզմունք էր հայտնել, որ հարձակման թիկունքում Իրանի իշխանություններն են: «Թեհրանն աննախադեպ հարված է հասցրել նավթի միջագզային մատակարարումներին», - հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը:

XS
SM
MD
LG