Մատչելիության հղումներ

Նավթի գնի կտրուկ աճ միջազգային շուկայում


Սաուդյան Արաբիա - Aramco նավթավերամշակման գործարանին անօդաչու թռչող սարքով հասցված հարվածը պատկերող արբանյակային լուսանկար, 14-ը սեպտեմբերի, 2019թ․
Սաուդյան Արաբիա - Aramco նավթավերամշակման գործարանին անօդաչու թռչող սարքով հասցված հարվածը պատկերող արբանյակային լուսանկար, 14-ը սեպտեմբերի, 2019թ․

Ընդամենը մի քանի ժամում նավթի գինը միջազգային շուկայում աճել է շուրջ 13 տոկոսով: Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց այսօր 70 դոլար են վճարում:

Վառելիքի գնի կտրուկ աճը արձանագրվել է Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթահորերից մեկի և նավթավերամշակման գործարանի դեմ անցած շաբաթավերջին իրականացված հարձակումներից հետո: Դրանց պատասխանատվությունը ստանձնեցին Եմենում գործող շիա զինյալները` հութիները: Իրանամետ զինյալների պնդմամբ՝ սաուդյան նավթային օբյեկտների դեմ հարձակումների ընթացքում մեկ տասնյակ անօդաչու հարվածային թռչող սարքեր են կիրառվել:

Հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման օրական ծավալները նվազեցրել է 50 տոկոսով կամ շուրջ 6 միլիոն բարելով:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG