Բաքվում ընդդիմությունը ցույց է անցկացնում բլոգեր Մեհման Հուսեյնովին և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:
«Թուրան» գործակալության հաղորդմամբ, հանրահավաքը սովորականից ավելի բազմամարդ է, թեև ոստիկանությունը անվտանգության արտակարգ միջոցառումներ է ձեռնարկում՝ մի քանի անգամ ստուգելով «Մեխսուլ» մարզադաշտ մտնողներին: Ընդդիմադիրները ստիպված են այստեղ հավաքվել, քանի որ իշխանությունները մերժել են քաղաքի կենտրոնում՝ բաց հրապարակում ցույց անցկացնելու նրանց դիմումը:
Հաղորդվում է, որ իշխանությունները նաև արգելափակել են ինտերնետ կապը, և ցուցարարները զրկված են սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակում իրականացնելու, ակցիայի մասին տեղեկություններ տարածելու հնարավորությունից: