Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանեց դատարան, որտեղ այսօր վերսկսվում է նրա և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավարությունը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննելու է դատավոր Աննա Դանիբեկյանը:
Շենգավիթի դատարանի շենքի դիմաց, որտեղ նշանակված է դատական նիստը, ակցիաներ են անցկացնում նախկին նախագահի աջակիցները և ընդդիմախոսները:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ: