Շոտլանդիայի դատարանը վճռել է, որ խորհրդարանի աշխատանքը սառեցնելու՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումն ապօրինի է: Վերջնական որոշումը պետք է կայացնի Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել էր թագուհուն՝ խնդրելով դադարեցնել խորհրդարանի աշխատանքը: Վարչապետ Ջոնսոնի այդ նախաձեռնությունն արժանացել էր Էլիզաբեթ երկրորդ թագուհու հավանությանը:
Բրիտանական ընդդիմության համոզմամբ, Ջոնսոնի կառավարությունն այս քայլին է դիմում, որպեսզի զրկի խորհրդարանականներին «Բրեքզիթ»-ի շուրջ Եվրամիության հետ բանակցությունների վրա ազդելու բոլոր լծակներից:
Եվրամիությունը լքելու վերջնաժամկետ է սահմանված հոկտեմբերի 31-ը, խորհրդարանը արձակուրդում կլինի մինչև հոկտեմբերի 14-ը: