Մատչելիության հղումներ

Վարչապետը Ամուլսարի հարցում շարունակում է մնալ իր կարծիքին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ, Երևան, 9-ը սեպտեմբերի, 2019թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ, Երևան, 9-ը սեպտեմբերի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսեց Ամուլսարի մասին՝ ընդգծելով, որ շարունակում է մնալ ավելի վաղ արտահայտած իր կարծիքին:

Վարչապետի խոսքով՝ այժմ իրավական հիմք չունեն «Լիդիան»-ին արգելելու Ամուլսարի հանքը շահագործել: Ընկերությունը վերահաստատել է, որ հանքը շահագործելու են ամենաբարձր մակարդակով և թույլ չեն տալու աղտոտումներ: Փաշինյանը շեշտեց՝ կառավարությունը կարող է ամենօրյա մոնիթորինգ անցկացնել, և հենց որևէ շեղում հայտնաբերի, այդ ժամանակ միայն կարող է զրկել «Լիդիան»-ին լիցենզիայից:

Վարչապետը Բնապահպանության տեսչական մարմնին հանձնարարել է ստուգել այն խնդիրները, որ նշված են «Էլարդ»-ի զեկույցում, շարունակվելու է նաև հարուցված քրեական գործի նախաքննությունը, աղմկահարույց պատմությունից հետո Յուրի Իվանյանը այլևս չի ղեկավարի քննչական խումբը, նրա փոխարեն նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

Վարչապետը իր ուղիղ միացման ժամանակ մի քանի անգամ խնդրեց բնապահպաններին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ վստահեցնելով, որ մինչև ապրիլ շինարարություն այնտեղ չի իրականացվի, իսկ ճանապարհը փակ պահելը մեծ հարված է Հայաստանի տնտեսական իմիջին։

Հիշեցնենք, Հայաստանի կառավարության ղեկավարը անցած ամիս հայտարարել էր, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը:

Օրեր առաջ կառավարությունում «Էլարդ»-ի փորձագետների, «Լիդիան»-ի ներկայացուցիչների, Հայաստանի կառավարության պատասխանատու գերատեսչությունների և խորհրդարանական «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ տեսակոնֆերանս, որն ավարտվեց որոշմամբ՝ սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյո՞ք նոր ՇՄԱԳ-ի կարիք կա։

Օգոստոսի վերջին էլ հայտնի դարձավ, որ Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, ով 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը, ազգականներ են:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG