Մատչելիության հղումներ

Քորբին. «Ոչ մի արտահերթ ընտրություն առանց «Բրեքզիթ»-ի պայմանագրի»


Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբին, արխիվ
Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբին, արխիվ

Մեծ Բրիտանիայի ընդդիմության՝ Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունում ոչ մի արտահերթ ընտրություն չի անցկացվի, քանի դեռ գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը չի պարտավորվի միայն պայմանագրով իրականացնել «Բրեքզիթ»-ը:

«Երբ մենք կհավաստիանանք, որ հոկտեմբերի 31-ից առճակատում չի լինի, ինչո՞ւ չէ՝ գնանք արտահերթ ընտրությունների, և թող ժողովուրդը որոշի, թե ովքեր կլինեն օրենսդիրներ, կառավարության անդամներ ու վարչապետ»,- ասել է Քորբինը:

Հոկտեմբերի 31-ին մեկնարկելու է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացը:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը պնդում է, թե այն պետք է իրականացնել բոլոր դեպքերում, նույնիսկ եթե չլինի համաձայնություն Բրյուսելի հետ, մինչդեռ լեյբորիստներն, ինչպես նաև մեծ թվով պահպանողականներ, ենթադրում են, որ առանց պայմանագրի «Բրեքզիթ»-ը կդառնա աղետ թագավորության համար:

XS
SM
MD
LG