Մատչելիության հղումներ

«Բրեքզիթի» քվեարկությանն ընդառաջ վարչապետ Բորիս Ջոնսոնը զրկվեց խորհրդարանական մեծամասնությունից


«Բրեքզիթի» քվեարկությանն ընդառաջ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի իշխող Պահպանողական խմբակցության պատգամավոր Ֆիլիպ Լին միացել է Լիբերալ Դեմոկրատներին: Դրանով իսկ վարչապետ Բորիս Ջոնսոնը զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից:

«Կառավարությունը հետամուտ է վտանգավոր հետևանքներով հղի և անսկզբունքային «Բրեքզիթ» իրականացնելուն՝ վտանգելով մարդկանց կյանքերն ու կենսապայմանները», - հայտարարել է քաղաքական ճամբարը փոխած պատգամավորը:

Համայնքների պալատում ունեցած իր ելույթում վարչապետ Ջոնսոնը հայտարարել էր, որ բանակցություններում «իրական առաջընթաց» կա և որ ինքը ցանկանում է խուսափել «կոշտ Բրեքզիթից» և Եվրամիության հետ պայմանավորվածություններ ձեռք բերել:

Միևնույն ժամանակ, վարչապետը պնդել է, որ Պահպանողականների շարքերը լքած «ապստամբ» պատգամավորները ձախողում են ԵՄ-ի հետ նոր գործարք կնքելու իր ջանքերը և փորձում են ստիպել իրեն գնալ Բրյուսել և «աղաչել ժամկետի ևս մեկ անիմաստ հետաձգման» համար, մինչդեռ ինքը «երբեք» այդ քայլին չի գնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG