Մատչելիության հղումներ

Իրանը ուրանի գազ է լցնում ցենտրիֆուգներ


Իրան - Նաթանզի ատոմային էլեկտրակայանը, արխիվ
Իրան - Նաթանզի ատոմային էլեկտրակայանը, արխիվ

Իրանը սկսել է ուրան պարունակող գազով լցնել արդիական ցենտրիֆուգները, ինչը հակասում է 2015 թվականի միջուկային համաձայնագրին: Այս ցենտրիֆուգների միջոցով բարձր աստիճանի հարստացման ուրան է ստացվում:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Կամալվանդին այսօր հայտնել է նոր՝ ավելի հզոր ցենտրիֆուգների շահագործումը սկսելու մասին:

Երկու օր առաջ Իրանի տեղեկացրել է, որ մեկնարկել է 2015 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու երրորդ փուլը:

Միացյալ Նահանգները 2018 թվականի մայիսին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դուրս է եկել համաձայնագրից, վերականգնել և է՛լ ավելի խստացրել Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները:

Թրամփը պնդում է, որ նախագահ Բարաք Օբամայի օրոք կնքված այդ «խայտառակ համաձայնագիրը» Թեհրանին պետք է սոսկ ժամանակ շահելու և ատոմային ռումբ ստեղծելու համար:

Փաստաթուղթը կնքած Եվրամիությունը, Ռուսաստանը և Չինաստանը համաձայնագրի պահպանման կողմնակիցներ են:

2015 թվականի համաձայնագրով Իրանը պետք է սահմանափակեր միջուկային ակտիվությունը, դրա դիմաց գերտերությունները պետք է աստիճանաբար թուլացնեին պատժամիջոցները և վերականգնեին բնականոն տնտեսական կապերը Թեհրանի հետ:

XS
SM
MD
LG