Համայնքների պալատը չորեքշաբթի երեկոյան կողմ քվեարկեց ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության հեղինակած օրինագծին, որի համաձայն՝ Բորիս Ջոնսոնի կառավարությունը զրկվում է առանց Բրյուսելի հետ համաձայնագիր կնքելու Եվրամիությունը լքելու հնարավորությունից:
Բացի այդ, օրինագծով նախատեսվում է, որ եթե մինչև սահմանված վերջնաժամկետը` հոկտեմբերի 31-ը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը և ԵՄ ղեկավարությունը չկարողանան ընդհանուր հայտարարի գալ, Բորիս Ջոնսոնը պետք է երկարաձգի «Բրեքզիթ»-ի ժամկետը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:
Համայնքների պալատը նաև դեմ արտահայտվեց հոկտեմբերի 15-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու կառավարության առաջարկին: