Այսօր առավոտյան Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, մի քանի տասնյակը վիրավորվել են:
Պայթուցիկ սարքով ավտմեքենան հարվածել է քաղաքի կենտրոնում գտնվող հսկիչ-անցագրային կետերից մեկին:
Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի այն հատվածում, որտեղ հիմնականում տեղակայված են օտարերկրյա դեսպանությունները:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Օգոստոսի 3-ին Աֆղանստանի մայրաքաղաքի «Կանաչ թաղամասում» ականված մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, մոտ 120 մարդ վիրավորվել է: Այդ հարձակման պատասխանատվությունը նույնպես թալիբներն են ստանձնել: