Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի «Կանաչ թաղամասում» ականված մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, մոտ 120 մարդ վիրավորվել է:
Այս ահաբեկչությունը տեղի է ունեցել մի ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիզադն ընդդիմադիր զինյալ խմբավորումների ղեկավարների հետ քննարկում է խաղաղություն հաստատելու համաձայնության նախագծի վերջնական տարբերակը:
«Շատ հզոր պայթյուն էր, իմ տան տանիքը փլվեց, ամեն ինչ ջարդուփշուր եղավ, զարմիկս զոհվեց, տղաներս, քեռիս, իմ երկու մյուս զարմիկները և ես վնասվածքներ ստացանք», - ասել է Քաբուլի բնակիչ Ազիզ Ուլ Ռահանը:
Պայթյունի համար պատասխանատվությունը թալիբներն են ստանձնել: Աֆղանստանի մայրաքաղաքի «Կանաչ թաղամասում» գտնվում են միջազգային կազմակերպությունների գրասենյակները: