Մատչելիության հղումներ

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակում է որոշումը, 4-ը սեպտեմբերի, 2019թ․
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակում է որոշումը, 4-ը սեպտեմբերի, 2019թ․

Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:

«Սահմանադրական դատարանը <...> որոշեց․ առաջին՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր, երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը, երրորդ՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», - որոշման եզրափակիչ մասն ընթերցեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Թովմասյանը հայտարարեց նաև, որ դատարանի երկու դատավորներ՝ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը, հատուկ կարծիք են հայտնել:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող և կալանքի տակ գտնվող նախկին նախագահը բարձր դատարանին խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, 135-րդ հոդվածը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերին:

XS
SM
MD
LG