Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» խմբակցությունը, «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը նիստեր գումարեցին


«Իմ քայլը» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
«Իմ քայլը» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Երեքշաբթի օրը իշխող «Իմ քայլը» խմբակցության մոտ մեկուկես ժամ տևած նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների համառության արդյունքում ի վերջո ասաց, թե նիստի ընթացքում ինչ հարցեր են քննարկվել, սակայն չբացեց փակագծերը։ Վստահեցրեց՝ Ամուլսարի թեման չեն քննարկել, ու արձագանքեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի այն հայտարարությանը, թե իշխանությունները ճնշումներ են գործադրում Սահմանադրական դատարանի վրա։

«Թող դիմի իրավապահ մարմիններին՝ ես իրավապահ մարմնի ներկայացուցիչ չեմ, ես քաղաքական մարմնի ներկայացուցիչ եմ: Թող դիմի: Ես կարող եմ քաղաքական գնահատականը տալ, իսկ քաղաքական գնահատականը, կարծում եմ, մեր հանրությունը տվել է թե՛ ընտրության միջոցով, թե՛ վարչապետի բարձր վարկանիշով, թե՛ գնահատական է տվել անցյալին՝ Ռոբերտ Քոչարյանի ցածր վարկանիշով այսօր գոյություն ունեցող, կարելի է ասել՝ ընդհանրապես գոյություն չունեցող վարկանիշով», - հայտարարեց Սիմոնյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը մեկնարկեց արդեն երեկոյան, դրան մասնակցելու էր եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, սակայն, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Մի քանի ժամ անց՝ վարչության նիստի ավարտին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտափոխվեց, ասելով, թե չի պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ լրագրողներին․ - «Առանց մեկնաբանության, առանց մեկնաբանության: Ես լրագրողներին մշտապես հարգանքով եմ եղել, հիմա նորից հարգալից ձևով ասում եմ՝ որքան էլ որ դուք հարցնեք, ես առանց մեկնաբանության եմ թողնելու»:

Մինչդեռ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո խորհրդարանի փոխխոսնակը խոստացել էր «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստի ավարտի ավարտին ճեպազրույց ունենալ լրագրողների հետ:

XS
SM
MD
LG