Երևանի «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 10-ի: Ինչպես Ֆեյսբուքում գրում է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, նրանցից 8-ը գտնվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Բոլորը դուրս են գրվել։