Մատչելիության հղումներ

«Մալաթիա մոլ»-ում հրդեհի հետևանքով տուժած ևս մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց


Հրդեհը «Մալաթիա մոլ»-ում, Երևան, 24-ը օգոստոսի, 2019թ․
Հրդեհը «Մալաթիա մոլ»-ում, Երևան, 24-ը օգոստոսի, 2019թ․

«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժած ևս մեկ անձ տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն, հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Այդպիսով, տուժածների թիվը հասավ յոթի:

«Հրդեհի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ, տեղում օպերատիվ վեհասկողություն են իրականացնում նաև առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Բարձր պատրաստվածության է բերվել նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը», - Ֆեյսբուքում գրում է Նիկողոսյանը՝ խոստանալով տուժածների առողջական վիճակի մասով տեղեկություն հաղորդել լրացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG