Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ․ ՄիԳ-29-ի կործանման պատճառը թռչունի հետ բախումն է


Ադրբեջան - Կործանված ՄիԳ-29-ի «սև արկղը», 19-ը օգոստոսի, 2019թ․
Ադրբեջան - Կործանված ՄիԳ-29-ի «սև արկղը», 19-ը օգոստոսի, 2019թ․

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ հուլիսի 24-ին ՄիԳ-29 ռազմական օդանավի կործանման պատճառը թռչունի հետ բախումն է:

Ավիաաղետից մոտ մեկ ամիս անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ի վերջո պարզել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ օդանավի հետ կապի հանկարծակի ընդհատման պատճառը, ինչից հետո այն անհետացել է ռադարներից և ընկել Կասպից ծովը:

«Հետաքննությունը պարզել է, որ օդանավը ծովն ընկնելուց առաջ բախվել է օտար օբյեկտի՝ թռչնի կամ թռչունների երամի, ինչի հետևանքով օդաչուն վնասվածքներ է ստացել», - «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: «Սև արկղի» տվյալների համաձայն, օդաչուն փորձել է վերականգնել օդանավի կառավարումը՝ վթարը կանխելու համար, սակայն ծանր մարմնական վնասվածքները դա անհնարին են դարձրել, ինչն էլ հանգեցրել է օդանավի կործանմանը», - նաև հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Թուրան»-ը նշում է, որ հստակ չէ՝ արդյոք թռչնի հետ բախվելու հետևանքով կարող էր ջարդվել օդանավի պատուհանը և ծանր մարմնական վնասվածքներ հասցնել օդաչուին:

XS
SM
MD
LG