Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՌՕՈՒ կործանված ՄԻԳ-ի որոնողական աշխատանքներին կմիանան ռուսաստանցի մասնագետները


Ադրբեջան - ՄիԳ-29 օդանավը, արխիվ
Ադրբեջան - ՄիԳ-29 օդանավը, արխիվ

Հուլիսի 24-ին կործանված ադրբեջանական ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 օդանավի որոնողական աշխատանքներին կմիանան ռուսաստանցի մասնագետները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

Երկու շաբաթ առաջ, ըստ պաշտոնական վարկածի՝ ուսումնավարժական թռիչքների ժամանակ, օդանավի հետ կապի հանկարծակի կորել է, այն անհետացել է ռադարներից և ենթադրվում է, որ ընկել է Կասպից ծովը:

Հաղորդվում է, որ օդանավն ու օդաչուին հայտնաբերելու աշխատանքներում կներգրավվեն նաև ջրասուզային սարքավորումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG