Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում:
Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հինգ ահազանգ, և Արման Թաթոյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
«Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը», - ասված է հաղորդագրությունում:
Այսօր առավոտից Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման դեմ բողոքի ակցիա էր իրականացվում Հայաստանի նախագահի նստավայրի՝ Բաղրամյան 26-ի դիմաց: Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներից վեցին: