Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը պատրաստ է Հոնկոնգի հարցով հանդիպել Սի Ծինպինին


Չինաստանի բանակի ստորաբաժանումները Հոնկոնգի մոտ գտնվող Շենժեն ավանի մարզադաշտի մոտ, 15-ը օգոստոսի, 2019թ․
Չինաստանի բանակի ստորաբաժանումները Հոնկոնգի մոտ գտնվող Շենժեն ավանի մարզադաշտի մոտ, 15-ը օգոստոսի, 2019թ․

Չինաստանի բանակի և ոստիկանության հարյուրավոր ծառայողներ Շենժենի մարզադաշտում շարունակում են ցույցեր ցրելու վարժանքները: Դրանց նաև ծանր տեխնիկան է մասնակցում: Շենժենի մարզադաշտը գտնվում է անմիջապես Հոնկոնգի մոտակայքում:

ԱՄՆ Պետական դեպարտամենտը մտահոգություն է հայտնել, որ Չինաստանի ուժայինները կարող են միջամտել Հոնկոնգում ավելի քան երեք ամիս տևող զանգվածային բողոքներին: Այդ մասին է խոսել նաև նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մտահոգված եմ, չեմ ցանկանա, որ բռնի ուժով ճնշեն», - ասել է Թրամփը: Բացի այդ, նա Թվիթերում գրել է, թե չի կասկածում, որ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ցանկանում է արագ և մարդասիրական եղանակով կարգավորել Հոնկոնգի լարվածությունը:

«Նա կարող է դա անել, անձամբ հանդիպե՞նք», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Պեկինը դեռ չի արձագանքել Թրամփի առաջարկին:

XS
SM
MD
LG