Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ճամփորդական նախազգուշացում է տարածել Հոնկոնգի վերաբերյալ


Հոնկոնգի ոստիկանությունը ցրում է բողոքի ցույցը միջազգային օդանավակայանում, 13-ը օգոստոսի, 2019թ․
Հոնկոնգի ոստիկանությունը ցրում է բողոքի ցույցը միջազգային օդանավակայանում, 13-ը օգոստոսի, 2019թ․

Միացյալ Նահանգները ճամփորդական նախազգուշացում է տարածել Հոնկոնգի վերաբերյալ՝ անհանգստություն հայտնելով Չինաստանի ռազմական ուժերի տեղաշարժի հետ կապված։

Վերջին տասը շաբաթներին Հոնկոնգում բողոքի ցույցերը չեն դադարում:

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Հոնկոնգի ինքնավարության «շարունակական քայքայման» առնչությամբ և աջակցություն՝ Հոնկոնգում ազատ կամարտահայտման իրավունքին։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հոնկոնգի իրավունքները և օրենքի գերակայությունը պետք է հարգվեն, իսկ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հորդորել է Հոնկոնգի իշխանություններին վերսկսել բանակցությունները ցուցարարների հետ` ճգնաժամի խաղաղ հանգուցալուծում գտնելու համար:

Չինաստանին մաս կազմող Հոնկոնգում մարդկանց փողոց է դուրս բերել արտահանձնման մասին վիճահարույց օրինագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG