Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն այսօր բացել է Կասպյան տնտեսական համաժողովը, որը գումարվել է Թուրքմենբաշի քաղաքի մոտ գտնվող Ավազայի զբոսաշրջիկների կենտրոնում:
Դա նրա առաջին հանրային ելույթն է հուլիսի 5-ից հետո: Հուլիսի 20-ին ռուսական լրատվամիջոցները լուրեր են տարածել 62-ամյա Բերդիմուհամեդովի ծանր առողջական վիճակի և նույնիսկ մահվան մասին, սակայն պաշտոնական Աշգաբատը թեման չի մեկնաբանել:
Այսօր Բերդիմուհամեդովը խոսել է 20 րոպե, դատելով հեռւստառեպորտաժից՝ նա կայտառ էր և առողջ:
Կասպյան տնտեսական համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու Ադրբեջանի վարչապետերը և Իրանի առաջին փոխնախագահը:
Համաժողովի շրջանակներում Բերդիմուհամեդովն օտարերկրացի ղեկավարների հետ առանձնազրույցներ է ունեցել: