Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) օգոստոսի 2-ի նիստում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Արթուր Մկրտչյանը՝ ստանալով 6 կողմ ձայն: Այդ մասին այսօր հայտնում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր էր հուլիսի 11-ից, երբ այն զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ: Ըստ Դատական օրենսգրքի՝ համալրումը պետք է կազմակերպվեր մեկամսյա ժամկետում:
Վարդազարյանը, հիշեցնենք, ավելի ուշ ընտրվեց նաև ԲԴԽ նախագահ:
Բարձրագույն դատական խորհուրդը ներկայումս 8 անդամ ունի՝ 9 տեղերից մեկը թափուր է: