Մատչելիության հղումներ

Բացահայտվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք


Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնի բաժանմունքի պետը և օպերլիազորը հուլիսի 24-ին բաժին են բերել ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող և բնակվող Հնդկաստանի քաղաքացուն և սպառնացել են միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս ՀՀ-ից արտաքսելու, անհիմն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, շորթել են 20 հազար 300 դոլար և 300 հազար դրամ կաշառք։

Այնուհետև, իրենց ծանոթի օժանդակությամբ, այդ թվում նաև՝ տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, լրացուցիչ պահանջել են ևս 3 հազար 700 դոլար։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հուլիսի 31-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Երկու պաշտոնատար անձինք և նրանց հանցակիցը ձերբակալվել են:

Հարուցված քրեական գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG