Մատչելիության հղումներ

Չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիներն այսօր կժամանեն Երևան


Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրը, արխիվ
Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրը, արխիվ

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ երեկ Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին, Եգիպտոսի ժամով 15․00-ին, Հուրգադա-Երևավ թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան: Հաղորդագրությունը հրապարակված է Հայաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք՝ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում են մնացել մոտ 100 հայաստանցիներ, որոնք Եգիպտոս ծովափնյա հանգստի էին մեկնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG