Մատչելիության հղումներ

ԲԴԽ անդամ Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանն այսօր հրաժարականի դիմում ներկայացրեց, թեև խորհուրդը ժամեր առաջ մերժել էր նրա լիազորությունները դադարեցնելու պահանջով խորհդրի իրավաբան գիտնականների դիմումը։

Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելուն դեմ էին Բարձագույն դատական խորհդրի անդամ դատավորները։ Հրաժարականի պատճառների մասին Տավարացյանը դիմումում է գրել։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելուն դեմ էին ԲԴԽ անդամ դատավորները:

Հրաժարականի պատճառների մասին Տավարացյանը դիմումում է գրել․ - «Հիմք ընդունելով ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով ԲԴԽ-ի՝ որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիությունը, կարևորելով Խորհրդում աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտությունը, հրաժարական եմ տալիս՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ, և գտնում, որ իմ գործունեությունը շարունակելով որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, է՛լ ավելի կբարձրացնեմ դատական իշխանությանը հեղինակությունն ու արդարադատության արդյունավետությունը»:

Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով դիմում էին ներկայացրել ԲԴԽ անդմաներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանն ու Հայկ Հովհաննիսյանը։ Իրավաբան-գիտնականները դիմումը ներկայացրել այն հիմնավորմամբ, թե Նախշուն Տավարացյանը չի կարող խորհրդի անդամ լինել, քանի որ ընտրվել է անցած տարի, երդվել՝ ամիսներ անց։

Գրիգոր Բեքմեզյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց՝ իրենք չէին պահանջում Տավարացյանի հրաժարականը․ - «Մենք ոչ թե պահանջում էինք նրա հրաժարականը, այլ որոշակի գործընթաց էինք սկսել, որպեսզի փաստենք մի կարևոր հանգամանք․ որ չենք համարում ճիշտ, որ անձը կարողանա ընտրվել, հետո որոշ ժամանակ հետո երդվել, և այդ ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը մատնվի անգործության: Ըստ էության ստեղ նաև խնդիր կա օրենքի թերության, որը նման իրավիճակ կարող է թույլ տալ»:

Նախշուն Տավարացյանը 2018 թվականի նոյեմբերի 8-ին ԲԴԽ անդամ ընտրվելուց չէր երդվել ու հրաժարվել էր այդ պաշտոնից։ Բարձրագույն դատական խորհրդում երեկ հրավիրված նիստում հայտարարեց, ինքը հարկադրված է եղել ընտրությունից հետո դիմում գրել և հրաժարվել՝ իր հետ ընտրությանը մասնակցող գործընկեր դատավորների ստեղծած անառողջ մթնոլորտի պատճառով։ Ասել էր, որ եթե նույն այդ գործընկերները ներկա լինեին նաև հուլիս 11-ի ժողովին ինքը չէր երդվի։ Իսկ քանի որ իր հրաժարականի դիմումը չի ստորագրվել, օրենքն էլ հնարավորություն է տալիս իրեն երդվել և ստանձնել խորհրդի անդամի պաշտոնը, ինքը չի հրաժարվել այդ հնարավորությունից: Տավարացյանը նաև ընդգծեց, որ ԲԴԽ անդամի պաշտոնն իր համար կյանքի ու մահվան հարց չէ։

XS
SM
MD
LG