Մատչելիության հղումներ

Ավստրիայի կանցլերը հայտարարել է իր հրաժարականի մասին


Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտարարել է իր հրաժարականի մասին անցյալ սեպտեմբերին կայացած ընտրություններից հետո կառավարություն ձևավորելու վերաբերյալ բանակցությունների ձախողման ֆոնին: Նա խոստացել է հեռանալ Ժողովրդական կուսակցության առաջնորդի պաշտոնից։

Նոյեմբերից շարունակվող բանակցությունները փակուղի են մտել։ Նախօրեին NEOS Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ լքում են բանակցությունները՝ կենսաթոշակային բարեփոխումների, հարկային քաղաքականության շուրջ տարաձայնությունների պատճառով։

Ի սկզբանե հույս կար, NEOS-ը, ինչպես նաև երկու կենտրոնամետ կուսակցությունները՝ Ժողովրդական կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, կձևավորեն խորհրդարանական մեծամասնություն, որը կարող է արդյունավետորեն հակազդել աջ պոպուլիստական «Ազատություն» կուսակցությանը․ վերջինը սեպտեմբերին կայացած ընտրություններում մեծամասնություն էր ստացել։ Աջակողմյան այդ կուսակցությունը հանդես է գալիս միգրացիոն քաղաքականության խստացման և պատերազմող Ուկրաինային եվրոպական աջակցությունը նվազեցնելու օգտին:

Այժմ, երբ Նեհամերը հրաժարական է տալիս, երկու ամենահավանական տարբերակներն են՝ կա՛մ «Ազատության» առաջնորդ Հերբերտ Քիքլը կձևավորի կառավարություն, կա՛մ կնշանակվեն արտահերթ ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG