Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վիետնամ։
Ավարտվեց Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ։
Երկու երկրների վարչապետերը նախ առանձնազրույց ունեցան, ապա ընդլայնված կազմով բանակցություններ վարեցին։ Բանակցությունների արդյունքներով Երևանն ու Հանոյը ստորագրեցին կրթության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրեր:
Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքը լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ:
Երեկոյան Վիետնամի վարչապետի անունից տրվելու է պաշտոնական ընթրիք:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը, նա էլ առանձին ծրագրով հանդիպելու է Վիետնամի վարչապետի տիկնոջը, այցելելու է արյան փոխներարկման ինստիտուտ: