Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Պրահա):
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Երևան):
Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։