Մատչելիության հղումներ

Վերաքննիչի բակից ոստիկանները երկու քաղաքացու բերման ենթարկեցին


Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ընդդիմախոսների խմբերը դատարանի շենքի դիմաց, Երևան, 14-ը հունիսի, 2019թ․
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ընդդիմախոսների խմբերը դատարանի շենքի դիմաց, Երևան, 14-ը հունիսի, 2019թ․

Վերաքննիչ դատարանի բակից ոստիկանները երկու քաղաքացու բերման ենթարկեցին:

Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանն ասաց՝ մեկը Քոչարյանի աջակիցներից էր, որը բերման ենթարկվեց ոստիկանների սահմանած շղթան անցնելու համար, մյուսը՝ Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիների շարքից՝ շիշ նետելու համար։

«Ազատության» հետ զրույցում երկու կողմերն էլ ասացին, որ իրենց ուղղությամբ են շիշ նետել։

Բերման ենթարկվածների անունները ճշտվում են։

Հիշեցնենք, այսօր դեռ վաղ առավոտից՝ մինչ նիստի սկսվելը, դատարանի բակում էին հավաքվել Քոչարյանի աջակիցները և նախկին նախագահի ազատազրկումը պահանջողների խումբը։ Երկու խմբերի միջև պարբերաբար ընդհարումներ էին տեղի ունենում, հնչում էին փոխադարձ վիրավորանքներ, ոստիկանները պարբերաբար հորդորում էին դադարեցնել դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG