Մատչելիության հղումներ

Քոչարյանի գործով դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունները


Դատավոր Արմեն Դանիելյանն ընթերցում է իր կայացրած դատական ակտը, Երևան, 14-ը հունիսի, 2019թ․
Դատավոր Արմեն Դանիելյանն ընթերցում է իր կայացրած դատական ակտը, Երևան, 14-ը հունիսի, 2019թ․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը Վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ պաշտպանական կողմի միջնորդությունները:

Քոչարյանի պաշտպանական խումբը կասկածելի է համարում, որ էլեկտրոնային եղանակով դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին:

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը Վերաքննիչում շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG