Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Նունե Խաչատրյանն ազատվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։
Նունե Խաչատրյանը եղել է գլխավոր դատախազի խորհրդականը, 2014-ի ապրիլից նշանակվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իսկ 2017-ի օգոստոսի 31-ին Կառավարության որոշմամբ նշանակվել է արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար։