Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այդ մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը։