Ազգային ժողովը այսօր ձայների 53 դեմ, 30 կողմ հարաբերակցությամբ մերժեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Վաղարշյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած չորրորդ թեկնածուն էր:
Ազգային ժողովը չէր հաստատել նաև նախագահի ներկայացրած նախորդ երեք թեկնածուներին՝ Գոռ Հովհաննիսյանին, Վահե Գրիգորյանին և Էմիլ Բաբայանին: