«Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հիմնանորոգումը կավարտվի արդեն հաջորդ տարի», - այսօր այցելելով շինհրապարակ` հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Թատրոնի շենքը երկար տարիներ խիստ անմխիթար վիճակում էր և ենթակա չէր վերանորոգման: Կարելի է ասել, որ այս շենքը նորից է կառուցվել», - նշել է Կալաձեն` հատուկ ընդգծելով, որ շինարարական աշխատանքները ֆինանսավորվել են «Քարթու» բանկը և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: