Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ ընդդեմ և ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի


Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի առջև տեղի են ունենում բողոքի ակցիաներ ընդդեմ և ի պաշտպանություն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։

Երեկ Երևանի դատարանում մեկնարկեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին նախնական դատական նիստը։ Դատավարությունն ավելի լարված ընթացավ դահլիճից դուրս. դատարանի մոտ հավաքված Քոչարյանի աջակիցները արգելում էին այլ քաղաքացիների մուտք գործել նիստերի դահլիճ, ինչի հետևանքով պարբերաբար քաշքշուկ և վիճաբանություն էր սկսվում: Իրավիճակը լարվեց, երբ պաստառով դատարան եկավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Քոչարյանի աջակիցները պահանջեցին դուրս հրավիրել Գասպարին, ապա հարձակվեցին և խլեցին նրա պաստառը:

Այսօր արդեն դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում նաև Քոչարյանի ընդդիմախոսները։ Բողոքի ակցիաներն ընթանում են փոխադարձ մեղադրանքներով և վիրավորանքներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG