Քաղաքացու օրվա կապակցությամբ Երևանում կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ի ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ի ժամը 24-ը երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ:
Ոստիկանության հաղորդագրության համար՝ արգելվելու է երթևեկությունը Թումանյան և Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա:
Միաժամանակ՝ ապրիլի 26-ի ժամը 21-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ:
Ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր սահմանող օրենքը Հայաստանում ընդունվել է այս ամիս: