Մատչելիության հղումներ

Իրանը նախապայմաններ է դնում ԱՄՆ-ի հետ բանակցելու համար


Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ, Թեհրան, 24-ը ապրիլի, 2019թ․
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ, Թեհրան, 24-ը ապրիլի, 2019թ․

Թեհրանը Վաշինգտոնի հետ կբանակցի միայն մի դեպքում՝ եթե ԱՄՆ-ը դադարեցնի Իրանի նկատմամբ ճնշումները և ներողություն խնդրի իր «անօրինական» գործողությունների համար: Այսօր նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ արձագանքելով Իրանի ու աշխարհի գերտերությունների միջև 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագիրը վերանայելու Վաշինգտոնի կոչերին:

Միացյալ Նահանգները 2018 թվականին դուրս է եկել այդ համաձայնագրից, սակայն փաստաթուղթը ստորագրած մյուս երկրները չեն հետևել նրա օրինակին:

Ապրիլի 23-ին նավթի գինը միջազգային շուկայում բարձրացել էր՝ հասնելով անցած տարվա աշնանը գրանցված մակարդակին: Նավթի գինը կրկին բարձրացավ, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Իրանից նավթի արտահանումը ամբողջովին արգելելու մասին, վերացնելով իրանական նավթը գնելու հարցում որոշ երկրների համար արված բացառությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG