Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», - ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ուկրաինայի ազգային էքզիթ փոլի արդյունքներով՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG