Ըստ ամերիկյան մամուլի՝ ԱՄՆ-ը շուտով Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» համարելու է ահաբեկչական կազմակերպություն: Նշվում է, որ սա կլինի առաջին դեպքը, երբ այլ երկրի ռազմական կառուցին Վաշինգտոնը նման որակում կտա:
The Wall Street Journal-ը և Reuters գործակալությունը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդում են, որ արդեն ապրիլի 8-ին «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» կավելացվի արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ցանկին:
Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկը ուղղակիորեն գտնվում է երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ենթակայության տակ: