Մատչելիության հղումներ

«Ես որևէ ուսանողի առաջ դուռ չեմ փակել». Արամ Սիմոնյան


«Ես որևէ ուսանողի առաջ դուռ չեմ փակել», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը, կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել։

Այսօր «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի այս հայտարարությունը, ԵՊՀ ռեկտորը պատասխանեց. - «Նախ՝ վարչապետի հայտարարությանը ես մեկնաբանություն չեմ կարող տալ։ Ես վարչապետի հարցադրումը, կամ ավելի ճիշտ հայտարարությունը չեմ քննարկում։ Վարչապետն արտահայտել է ընդհանուր կարծիք իր կողմից՝ ոչ անձնավորված, ես ինչ կարող եմ քոմմենթ անել։ Վարչապետի լրատվական ծառայությունից գնացեք և իմացեք, թե ինչ է նկատի ունեցել վարչապետը, ես այդ հայտարարության որևէ պարզաբանում չեմ կարող տալ»։

Սիմոնյանը հավելեց. - «13 տարի է ռեկտոր եմ, 13 տարի իմ շուրջ հա խոսակցություններ են պտտվում, ես հո ամեն խոսակցության չեմ կարող պարզաբանումներ տալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG