Մատչելիության հղումներ

Առաջիկա հինգ օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան


Առաջիկա հինգ օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում»,- գրել է Սուրենյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG