Մատչելիության հղումներ

Նախկին իշխանության օրոք աղբը հավաքում, տանում լցնում էին 25 մետր այն կողմ. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է համապետական շաբաթօրյակին, Երևան, 23-ը մարտի 2019թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է համապետական շաբաթօրյակին, Երևան, 23-ը մարտի 2019թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթօրյակը սկսեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բակից։

«Ինձ շատ զարմացրեց, որ ճանապարհի երկու կողմում տեսա, որ լիքը աղբ է, այսինքն էստեղ տեղի է ունենալու հանդիսավոր միջոցառում ի պատիվ Սոս Սարգսյանի, և ինչքան բուն միջոցառման հատվածին մոտեցա, այնքան տեսա, որ ամենուրեք աղբ է։ Ճիշտն ասած, մտածեցի, որ էդ պայմաններում չի կարելի հանդիսավոր միջոցառում անել, և դա կլինի անհարգալից վերաբերմունք առաջին հերթին Սոս Սարգսյանի հանդեպ։ Ճիշտն ասած, սկզբից հեռանում էի, որ գնայի Կոտայքի մարզ շաբաթօրյակին մասնակցելու, կազմակերպիչներին ասելու, որ կմաքրեք, հետո միջոցառումը կանեք, հետո մտածեցի՝ ես ինքս կարող եմ էդ գործը անել՝ մաքրելու գործը, ու հիմա զբաղված եմ էդ գործով», - ասաց Փաշինյանը։

«Ազատության» հարցին, որ նախկին իշխանության օրոք տարածքը մաքրում էին բավականին մեծ մասշտաբներով, ի՞նչով է բացատրում, Փաշինյանը պատասխանեց. «Նախկին իշխանության օրոք աղբը հավաքում, տանում լցնում էին 25 մետր այն կողմ, ա՞յդ է տրամաբանությունը։ Գիտե՞ք, էդ ամեն ինչը ոչ թե իշխանության նկատմամբ է վերաբերմունք, այլ ամեն մարդ ինքն իր նկատմամբ է վերաբերմունք, որովհետև իշխանությունը էսօր կա, վաղը՝ չկա, բայց էս միջավայրը շարունակելու է, չէ՞, գոյություն ունենալ»։

Փաշինյանը նաև հավելեց, որ իրեն վիրավորված է համարում առաջին հերթին Սոս Սարգսյանի համար։

«Սոս Սարգսյանի Համազգային թատրոնի հիմնարկեքի արարողությունը պետք է աղբի մեջ տեղի ունենա, հա՞, էդ ո՞ւմ նկատմամբ է անհարգալից վերաբերմունք, էն դեպքում՝ ինձ հարյուր անգամ խնդրել են, ասել են՝ «շատ կարևոր է, խնդրում ենք անպայման եկեք, անպայման եկեք», և սա ոչ թե ինձ համար է վիրավորական, ես ինձ վիրավորված եմ զգում առաջին հերթին Սոս Սարգսյանի համար», - նշեց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG