Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 18-ին որոշում է կայացրել, ըստ որի, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել Հանրային ծառայության մասին օրենքի էթիկայի կանոնի խախտում, «այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»:
Նշենք, որ հանձնաժողովին դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պնդելով, որ Սանասարյանն արել է հրապարակային հայտարարություններ, որոնք հանգեցրել են էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցել էր վարույթ՝ Սանասարյանի կողմից էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով, մասնավորապես, քննելու՝ արդյոք Սանասարյանն իր գործունեությամբ նպաստել է զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Մանրամասները տես այստեղ