Մատչելիության հղումներ

Ալիևին տեսաուղերձով դիմելու համար ադրբեջանցին 30 օրվա կալանքի է ենթարկվել


Ագըլ Ղումբաթովը կալանավորվել և 30 օրվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տեսաուղերձով դիմելու համար:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Ղումբաթովը սոցիալական ցանցում տեսանյութ է տեղադրել, որում ներկայացրել է իր սոցիալական խնդիրները և օգնություն խնդրել երկրի առաջնորդից: Ղումբաթովը, մասնավորապես, պատմել է, որ գործազուրկ է, երեք անչափահասների հայր, տեղական իշխանությունները չեն հետաքրքրվում իր խնդիրներով, և ինքը ստիպված է հացի գումար վաստակել աղբավայրերում ստվարաթուղթ հավաքելով ու այն վաճառելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG