Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բեռլին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը։
«Ի դեպ, վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրել էին Գերմանիա ուղիղ 25 տարի առաջ՝ հեռավոր 1994-ին», - գրելէ Կոստանյանը։
Ըստ «Արմենպրես»-ի, Միրզոյանը հանդիպումներ կունենա Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ:
Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմանական խորհրդարանական ընկերակցություն (DPG), Միջազգային և անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտ (SWP), ինչպես նաև Զաարլանդի համալսարան:
Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ծովինար Վարդանյանը: