Մատչելիության հղումներ

Արտակ Զեյնալյանը որպես վկա հարցաքննվել է Մարտի 1–ի գործի շրջանակներում


Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որպես վկա հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում, «Ազատությանը» փոխանցեց նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշման դեմ, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG