Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկի նկատմամբ՝ Վենեսուելայի հետ գործարքների համար


PDVSA ընկերության լոգոն, արխիվ
PDVSA ընկերության լոգոն, արխիվ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Եվրոֆինանս Մոսնարբանկ» դրամատան նկատմամբ՝ Վենեսուելայի պետական նավթային PDVSA ընկերության հետ գործարքների համար:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, իր հերթին, մեղադրել է Ռուսաստանի՝ պետության կողմից վերահսկվող «Ռոսնեֆտ» ընկերությանը PDVSA-ից նավթ ձեռք բերելու մեջ:

Պաշտոնական Մոսկվան սատարում է Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որին Վաշինգտոնը անօրինական ղեկավար է համարում և վենեսուելական ճգնաժամում աջակցում է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG